Մենք կսպանենք բոլորիդ. Մյանմայում ռոհինջաներն օգնություն են խնդրում իշխանություններից
International newsՄյանմայի հյուսիս-արևմտյան մասում հազարավոր ռոհինջա մուսուլմաններ խնդրում են իշխանություններին օգնել իրենց ապահով կերպով դուրս գալ երկու հեռավոր գյուղից, որտեղ իրենց դեմ բռնություններ են իրականացվում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք սարսափած ենք: Մենք շուտով սովամահ կլինենք, և նրանք սպառնում են վառել մեր տները», - գործակալությանը հայտնել է ռոհինջա ցեղախմբի պաշտոնյան:
Ցեղախմբի մեկ այլ ներկայացուցչի խոսքով՝ բուդդայականները եկել են իրենց գյուղ և սպառնացել. «Գնացեք այստեղից, հակառակ դեպքում կսպանենք բոլորիդ»: