ԱՄՆ-ը բարձր գին կվճարի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալու պարագայում. Ռուհանի
International newsԱՄՆ-ը բարձր գին կվճարի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալու պարագայում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
«Համաձայնագրից դուրս գալը կնշանակի ԱՄՆ-ի համար շատ խոշոր ծախսեր, իսկ ես չեմ կարծում, որ ամերիկացիները պատրաստ են նման բարձր գին վճարել նրա համար, ինչն ըստ իրենց անիմաստ է»,-ասել է Ռուհանին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս անվանել էր համաձայնագիրը երբևէ իր տեսած ամենավատ գործարքներից մեկը և հայտնել, որ հոկտեմբերին կձեռնարկի որոշակի քայլեր այդ գործարքը չեղարկելուն ուղղված: