Իսպանիան կոչ է արել Հս. Կորեայի դեսպանին մինչ ամսվա վերջ հեռանալ երկրից
International newsԻսպանիայի իշխանությունները խնդրել են Հյուսիսային Կորեայի դեսպանին հեռանալ երկրից մինչ ամսվա վերջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Հյուսիսային Կորեայի դեսպանին հայտնել են այն մասին, որ նա հայտարարվել է պերսոնա նոն գրատա և պետք է հեռանա երկրից մինչ սեպտեմբերի 30-ը»,-ասվում է Իսպանիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ուղղությամբ հերթական բալիստիկ հրթիռն էր նետել սեպտեմբերի 15-ին։