Բրազիլիայի նոր գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցնելու
International newsՌաքել Դոջը երկուշաբթի պաշտոնապես ստանձնել է Բրազիլիայի գլխավոր դատախազի պաշտոնը՝ այդպիսով դառնալով առաջին կինը Հարավամերիկյան այս երկրում, որ նման պատասխանատու գործի է անցել:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկրի գլխավոր դատախազության շենքում՝ նախագահ Միշել Տեմերի ներկայությամբ: Իր ելույթի ժամանակ, Դոջը խոստացել է ներդնել բոլոր ջանքերը`ապահովելու «ներդաշնակություն» Բրազիլիայում կառավարության ճյուղերի միջև, ինչպես նաև շարունակել հետաքննությունը Petrobras նավթային ընկերության կոռուպցիոն սկանդալի շուրջ, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ հրաժարականների երկրի ղեկավարության շրջանում:
Նոր գլխավոր դատախազ նշանակելու որոշումը Տեմերն ընդունել է հունիսին՝ խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: