Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել
International newsՄոսկվայի հարավում ադրբեջանցի գործարար է սպանվել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սպանվածը 49-ամյա Ռահման Ալիևն է, նա զբաղվում էր սև և գունավոր մետաղների առքուվաճառքով:
Ականատեսների խոսքերով՝ տղամարդը կայանել է իր բեռնատարը, ինչից հետո ուղղվել է դեպի պահեստ, երբ նրա ուղղությամբ մի քանի կրակոց է արձակվել: Տղամարդը մահացել է տեղում:
Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննիչները պարզում են սպանության հանգամանքները և շարժառիթը: