Բաքվի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում միասեռականների զանգվածային ձերբակալություններ է իրականացնում
International newsԲաքվում ոստիկանության ուժերի կողմից իրականացվում են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ: ՆԳՆ մամուլի ծառայությունում հաստատել են Բաքվի կենտրոնական պողոտաներում և փողոցներում միասեռականների ձերբակալությունների մասին տեղեկությունը, հայտնում է minval.az-ը:
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձերբակալություններն իրականացվել են մայրաքաղաքի բնակիչների բազմաթիվ դիմումներից հետո, որոնք բողոքներ են ուղղել քաղաքի կենտրոնում հասարակական կարգի և հանգստի խախտման առնչությամբ:
Կայքը գրում է, որ վերջին տարիներին մարմնավաճառությամբ զբաղվող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները պարբերաբար երեկոյան ժամերին հայտնվում էին քաղաքի կենտրոնում:
Հաղորդվում է, որ ձերբակալվել է ավելի քան հարյուր մարդ: