Փիքափը հանգուցյալի հետ 8 ամիս կանգնած է եղել Քանզասի օդանավակայանում
International newsՔանզասի օդանավակայանի դիմաց՝ կայանատեղիիում, հայտնաբերել են փիքափ, որի մեջ տղամարդու դիակ է եղել, որն այնտեղ է գտնվել 8 ամսից ավելի, հայտնում է New York Post-ը:
53-ամյա Ռենդի Փոթերի ազգականները տագնապ էին բարձրացրել այս տարվա հունվարի 17-ին, երբ նա տուն չէր վերադարձել: Անհետ կորածի որոնումները, որոնք մի քանի ամիս շարունակվել էին, ոչ մի արդյունք չէին ունեցել:
Այդ ժամանակ Փոթերի զարմուհին իրավապահներին խորհուրդ էր տվել նրան որոնել ավտոմեքենայի համարանիշով: Արդյունքում սպիտակ փիքափը հայտնաբերել են տերմինալի շենքի դիմացի կայանատեղիիում: Նշվում է, որ մեքենայից գարշահոտ էր բուրում:
Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդն ինքնասպանություն է կատարել: