Կանզասի օդանավակայանի տարածքում տղամարդու դիակով մեքենա է հայտնաբերվել, որն այնտեղ է մնացել 8 ամիս
International newsԱՄՆ-ի Կանզաս նահանգի օդանավակայանի ավտոկայանատեղիում տղամարդու դիակով պիկապ է հայտնաբերվել. դիակն ավտոմեքենայի մեջ է գտնվել ավելի քան 8 ամիս: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Աղբյորի հաղորդմամբ՝ հունվարի 17-ին 53-ամյա Ռենդի Փոթերի բարեկամներն ահազանգ են հնչեցրել, երբ նա տուն չի վերադարձել: Տղամարդուն մի քանի ամիս որոնել են, սակայն չեն գտել նրան:
Այդ ժամանակ Փոթերի բարեկամուհին խորհուրդ է տվել ոստիկաններին փնտրել նրան ավտոմեքենայի համարներով: Արդյունքում սպիտակ պիկապը հայտնաբերվել է օդանավակայանի տարածքում. ավտոմեքենայից սարսափելի հոտ է փչել:
Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդն ինքնասպանություն է գործել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդու ընտանիքը մտադիր է դատի տալ իշխանություններին՝ նրանց մեղադրելով թողտվության համար:
«Շատ բարդ է սիրելի մարդուն կորցնելը: 10 անգամ ավելի բարդ է կորցնել հարազատին, որն ինքն է որոշել ինքնասպան լինել», - ասել է Փոթերի բարեկամուհին:
Նրա կարծիքով՝ տեղի ունեցածն «ուղղակի գարշելի և զայրացնող է»:
«Ոչ մի հարգանք մարդկային կյանքի հանդեպ», - հավելել է կինը:
