Դիետոլոգները ներկայացրել են քաղցը հագեցնող սննդամթերքի ցանկը
LifestyleԵթե անցանկալի ավելորդ քաշ եք հավաքել և ցանկանում եք անհապաղ ազատվել դրանից ,այդ հարցում ձեզ կօգնեն քաղցը հագեցնող եւ նիհարելուն նպաստող մթերքները:
Խնձոր
Խնձորում մեծ քանակությամբ լուծվող մանրաթելեր կան, որոնք հաջողությամբ հագեցնում են քաղցն ու օգնում նիհարել:
Ձու
Սպիտակուցներով հարուստ ձուն գրելին քաղցի հորմոնի մակարդակի նվազեցման հաշվին հագեցվածության զգացողություն է ապահովում. հենց այս հորմոնի պատճառով ենք մենք քաղց զգում:
Լոբազգիներ
Լոբազգիները նույնպես հաջողությամբ հագեցնում են քաղցը, քանի որ դրանցում, ինչպես խնձորում, մեծ քանակությամբ մանրաթելեր կան:
Բազուկ
Բազուկն ամենացածր կալորիականությամբ եւ առողջության համար օգտակար մթերքներից է: Այն մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում, ինչի շնորհիվ վերահսկում է ախորժակն ու նպաստում մարսողական համակարգի նորմալ աշխատանքին:
Սունկ
Գրեթե բոլոր սնկերը շատ քիչ քանակությամբ կալորիա են պարունակում, փոխարենը հարուստ են կալիումով եւ կարեւոր հանքանյութերով, որոնք ապահովում են հագեցվածության զգացողությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: