Նեթանյահուն ՄԱԿ-ում խոսել է Ադրբեջանի հետ ընդլայնված համագործակցությունից
International newsԻսրայելն ընդլայնել է համագործակցությունն այնպիսի մահմեդական երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը և Ղազախստանը: Այդ մասին, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հայտնում է Times of Israel-ը:
Նեթանյահուն, անդրադառնալով մահմեդական երկրների հետ Իսրայելի հարաբերություններին, խոսել է Ադրբեջանի հետ իր երկրի համագործակցության մասին:
«Ես այցելել եմ Ասիա, որտեղ մենք խորացրել ենք մեր հարաբերությունները Չինաստանի և Սինգապուրի հետ, ընդլայնել ենք համագործակցությունը մեր մահմեդական ընկերների հետ Ադրբեջանում և Ղազախստանում»,- ասել է նա: