Սիրիական ընդդիմության ուժերը ԻՊ-ից ազատագրել են Ռաքայի տարածքի 80 տոկոսը
International newsԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտարարել են «Իսլամական պետության» զինյալներից սիրիական Ռաքա քաղաքի 80 տոկոսի ազատագրման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռաքան ԻՊ-ի հսկողության տակ Է գտնվում 2013 թվականից. քաղաքը համարվում Է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Ավելի վաղ SDF-ի ներկայացուցիչը հայտարարել Էր, որ Ռաքայում մնացել Է 700-ից մինչեւ 1000 ահաբեկիչ:
«Կարելի Է ասել, որ Ռաքա քաղաքի 80 տոկոսը ազատագրված Է: Մեր ջոկատները շարունակում են քաղաքի մաքրումն ականներից եւ մնացած զինյալներին հետապնդում են քաղաքի այն տարածքներում, որտեղ մարտեր են ծավալվում»,- ասված Է SDF-ի մամուլի տեղեկագրում, որին ծանոթացել Է ՌԻԱ Նովոստին: Ջոկատները շարունակվող մարտերը բնութագրել են որպես «Եփրատի զայրույթը» գործողության «եզրափակիչ փուլ»: