«Ես դեմ եմ սև հումորին, տպավորություն է` հաղորդավարն ինքնահաստատվում է». Արա Ղազարյանը` հատուկ «Հայաստանի ձայնի» համար Երևան ժամանելու մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Սեպտեմբերի 30–ին կմեկնարկի «Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանը, որի հաղորդավարներն են Նազենի Հովհաննիսյանն ու Արա Ղազարյանը։ Վերջինս ԱՄՆ–ից Հայաստան է եկել հատուկ այս նախագծի համար։ Այս ամիսների ընթացքում նա պարբերաբար կմեկնի ԱՄՆ և կվերադառնա Հայաստան։
Tert.am Life–ի հետ զրույցում Արան ասաց, որ շոյված է այս առաջարկից, քանի որ նախագիծը լուրջ ձևաչափ է։ Հաղորդավարի թեկնածությունը վերջնականապես հաստատվում է Հոլանդիայում։ Արայի խոսքով` իրեն ավելի շատ ուրախացրել է, ոչ թե հոլանդացիների հաստատումը, այլ Հայաստանում գործող պրոդյուսերների ընտրությունը։ «Կարծում եմ` տեղում աշխատող պրոդյուսերներն այնքան լուրջ են, որ ում թեկնածությունն էլ առաջարկեին, կհաստատվեր։ Ինձ համար մեծ պատիվ է, որ նրանք ինձ են ընտրել»,– նշեց նա։
Շոումենը նոր թիմին ադապտանալու խնդիր չի ունեցել, քանի որ բոլորին ճանաչում է, Նազենիի հետ էլ առաջին անգամ չէ ներկայանում դուետով. «Շատ հարգում և գնահատում եմ Նազենիին` որպես շատ վառ հեռուստաանհատ։ Կարծում եմ`տանդեմը կստացվի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: