Սերենա Ուիլյամսը հրապարակել է իր ու Ալեքսիս Օհանյանի առաջնեկի նոր լուսանկարը
LifestyleԻնչպես արդեն տեղեկացրել է ORER.news-ը, աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը` Սերենա Ուիլյամսը, սեպտեմբերի մեկին լույս աշխարհ է բերել իր ու հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի առաջնեկին: Սերենան օրերս հրապարակել է նորածին դստեր նոր լուսանկարը:

Ըստ բրիտանական The Daily Mail պարբերականի` լուսանկարում 2 շաբաթական Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը քնած է, կրում է մանկական բոդի, որի վրա գրված է «Խելացի և ուժեղ՝ ինչպես մայրիկը»:

Հետաքրքիր է, որ փոքրիկի անունով արդեն ինստագրամյան էջ է բացվել, որն արդեն ունի 20.000 հետևորդ:

