Ամուսնական մատանու գնից կարող է կախված լինել երջանիկ կամ դժբախտ ամուսնությունը
LifestyleԱղջիկները թեև ադամանդներն ու թանկարժեք մատանիները պաշտում են, սակայն դրանք ամենևին էլ չեն նպաստում տևական երջանիկ ամուսնությանը:
Վերջերս Էմորի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են ավելի քան 3000 մեծահասակ ամերիկացիներ: Արդյունքում՝ տղամարդիկ, ովքեր ամուսնական մատանիների վրա ծախսել են 2000-4000 դոլար, ամուսնալուծվել են 1.3 անգամ ավելի հաճախ, քան այն մարդիկ, ովքեր մատանիների ընտրության հարցում ավելի տնտեսող փեսացուներ են և գնման վրա ծախսել են 500-2000 դոլար:
Բացի այդ՝ այն կանանց մոտ, ովքեր թանկարժեք մատանիներ են ընդունել, նույնպես դիտվել է ամուսնալուծությունների բարձր մակարդակ:
Այն զույգերը, ովքեր հարսանիքի վրա 20 հազար դոլար են ծախսել, ամուսնալուծվել են 3.5 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ում հարսանիքը արժեցել է 5000-10 հազար դոլար:
Գիտնականները այս երևույթը հիմնականում կապում են սթրեսի հետ, որը առաջանում է ծախսերի ու արարողությունն իդեալական անցկացնելու ձգտման ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: