Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերի 28-ին
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 28-ին նշանակված հանդիպման մասին, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Երկուշաբթի մենք հեռախոսազրույց կունենանք ՌԴ նախագահի հետ, իսկ հաջորդ հինգշաբթի կհանդիպենք և կքննարկենք դրությունն Իդլիբում»,-հայտնել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ այս պահին Սիրիայում գործում են դեէսկալացիոն երեք գոտիներ՝ Սիրիայի հարավ-արևմուտքում, Դամասկոսի արվարձանում և Հոմս քաղաքի շրջանում։ Իսկ ահա 4-րդ գոտու մեջ, որի շուրջ երկրների ղեկավարները պետք է խորհրդակցեն, կմտնեն Իդլիբ նահանգը և հատվածներ հարևան Հալեպ, Լաթաքիա և Համա նահանգներից։