Ճապոնիայի վարչապետը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Հս. Կորեայի վրա
International newsՊետությունները պետք է միավորվեն Հյուսիսային Կորեայի վրա մաքսիմալ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հրաժարվի իր միջուկային ու հրթիռային ծրագրերից, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
«Մենք չենք կարող բավարարվել նրանով, որ ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Հս. Կորեայի դեմ»,- նշել է Աբեն՝ հավելելով, որ դիվանագիտական ջանքերը ձախողվել են:
Նրա խոսքով՝ զինաթափման մասին վերջին քսան տարիների բոլոր բանակցությունները զուր են անցել։ «Հարկավոր է ոչ թե երկխոսություն, այլ ճնշում»,- նշել է նա՝ սատարելով ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ քննարկվում են խնդրի լուծման բացառապես բոլոր տարբերակները։