Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացած սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի ամուսինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է Ներսես Աբրահամյանը, ում հետ Հասմիկն ամուսնացել էր անցած տարի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էրORER.am-ը՝ ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը: Նա ընդամենը 34 տարեկան էր: