Այսօր մենք ունենք բոլոր հիմքերն Ուկրաինայի տնտեսության վերականգնման մասին խոսելու համար. Պորոշենկո
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ իրենք այսօր ունեն բոլոր հիմքերն Ուկրաինայի տնտեսության վերականգնման մասին խոսելու համար, հայտնում է «112 Ուկրաինա»-ն:
«Մեկուկես տարի առաջ Ուկրաինայի տնտեսական վիճակն այնպիսին էր, որ մենք չէինք էլ կարող մեզ թույլ տալ երազել մակրոտնտեսական կայունացման մասին: Այսօր մենք ունենք բոլոր հիմքերն Ուկրաինայի տնտեսության վերականգնման մասին խոսելու համար», - ասել է Պորոշենկոն:
Նա հավելել է, որ ոչ մի երկիր չի կարող կայուն զարգացման հասնել՝ առանց խաղաղության ու անվտանգության ապահովման։