Չինաստանն անկեղծորեն ուրախ է հաջողությունների համար. Սի Ծինփինի շնորհավորանքը
International newsՀայաստանի Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:
«Ձե'րդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ:
Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը եւ շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը:
Չինական կողմը անկեղծորեն ուրախ է Հայաստանի սոցիալ-տնտեսական բնագավառում ձեռքբերված հաջողությունների համար:
Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը եւ պատրաստ եմ օգտվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման հնարավորությունից, Ձեզ հետ հետագա ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների:
Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: