Սիրիական բանակն իր ենթակայության տակ է առել Դեր Զորի շուրջ 85 տոկոսը. ՌԴ ՊՆ
International newsՍիրիական բանակը Դեր Զորում իր ենթակայության տակ է առել արդեն տարածքի շուրջ 85 տոկոսը, սպասվում է, որ առաջիկա օրերին քաղաքն ամբողջությամբ կազատագրվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:
Ինչպես պատմել է РИА Новости գործակալությանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, անցած գիշերվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Դեր Զորում 16 ք/կմ տարածք, ինչպես նաև ևս երկու բնակավայր Եփրատի արևմտյան ափին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը դաշնակից ուժերի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զոր քաղաքի հարավ-արևելքում գտնվող Ջաֆրա թաղամասի վրա և փակել ԻՊ մատակարարման հիմնական ուղին Դեր Զորում:
Դեր Զորը համարվում է ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Սիրիայում: