Թել Ավիվում շարժիչի բռնկման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել 180 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը
International newsԻսրայելի Թել Ավիվ քաղաքի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Lufthansa ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը:
Ինչպես հաղորդում է The Times of Israel պարբերականը, Airbus A321 օդանավում 180 մարդ է գտնվել: Օդանավով թռչելիս է եղել իսրայելական քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռի թռիչքից մոտավորապես կես ժամ հետո ուղևորները պայթյուն հիշեցնող ձայն են լսել: Վայրէջքի ժամանակ շուրջ 50 հատուկ մեքենա է օգտագործվել: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: