ԱՄՆ հայտնի արվեստագետը ապշեցնող նկարներ է ստեղծում. ֆոտոշարք
LifestyleԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչ, հայտնի արվեստագետ Բրյուս Մաքլին անհավանական դիմանկարներ է ստեղծում, որոնց պատրաստման ընթացքում օգտագործում է պտուտակներ:
Ինչպես տեղեկացնում է ORER.news-ը, արվեստագետը տարբեր գույների պտուտակներն ամրացնում է սոճու փայտից պատրաստված տախտակի վրա։ Յուրաքանչյուր դիմանկարի համար նա օգտագործում է մոտ 20 հազար պտուտակ:
Բրյուսը աղբյուրին պատմել է, որ դա մեծ ջանքեր պահանջող և մանրակրկիտ աշխատանք է, սակայն նա այդ ամենը մեծ հաճույքով է անում: Ամեն մի դիմանկարի ստեղծման համար նա մի քանի ժամ է վատնում, քանի որ ցանկալի արդյունքի հասնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում փոփոխել պտուտակների դիրքը և փոխել դրանց խորությունը:
Արվեստագետը վստահեցնում է, որ այդ արվեստով զբաղվելու համար մեծ համբերություն և ուշադրություն է անհրաժեշտ:
Յուրաքանչյուր դիմանկար մոտ 160 կգ քաշ և մոտ 2 մետր բարձրություն ունի, ահա թե ինչու դրանց ցուցադրությունը մեծ աշխատանք է պահանջում:












