Ստամբուլի «Աթաթուրքի» անվան օդանավակայանը փակվել է մասնավոր ինքնաթիռի վթարից հետո
International newsՍտամբուլի «Աթաթուրքի» անվան գլխավոր օդանավակայանը փակվել է թռիչքների համար:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են հինգշաբթի տեղի ունեցած վթարից հետո: Օդակայանի թռիչքուղու վրա մասնավոր ինքնաթիռ է վթարվել:
TC-KON կոչվող մասնավոր օդանավը վթարվել է վայրէջք կատարելիս: Տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: