Ինչպես արձագանքեցին աստղերը իրենց «Վաստակավոր արտիստի» կոչում շնորհելուն
LifestyleBoomnews.am-ը գրում է.
Անկախության տոնի առթիվ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել երգիչ երգչուհիներ։
Boomnews.am ձեզ է ներկայացնում, թե ինչպես վաստակավոր արտիստները արձագանքեցին պարգևատրմանը։
Վաստակավոր արտիստի կոչման է արժանացել Մկրտիչ Արզումանյանը։

Դերասանը գրել է՝ «Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ` պարզվեց Վաստակավոր Արտիստ եմ։ Շնորհակալ եմ աշխատանքս նման բարձր գնահատականի արժանացնելու համար։

Երգիչ Արամեն այսպես արձագանքեց իր կոչմանը՝ «Սա իմ և իմ հանդիսատեսի 10-ամյա աշխատանքի ամենաթանկ գնահատականն է»։
Մհերի համա այս կոչմանն արժանանալը ողջ կյանքի երազանք էր՝ «Ինձ համար շատ կարևոր էր այս գնահատականը, այս բարձր կոչումը։ Երազանքս կատարվեց, գնահատվեց իմ աշխատանքն ու գործունեությունը իմ հայրենիքում` իմ հայ ժողովրդի համար»,– ոգևորությամբ ասել է նա։

Իսկ Սիրուշոյի համար այնքան անսպասել էր Վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալը, որ նա նույնիսկ երկրում չի եղել։ «Սիրուշոն չի իմացել, որ Վաստակավոր արտիստի կոչում է ստանալու և մեկնել է երկրից» մեկնաբանել է Սյուզան Մարգարյան:
