Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու
International newsՀարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ադրբեջանի ականազերծման գործակալությունից հայտնել են, որ այցի նպատակը սեպտեմբերի 26-ին Բաքվում գործակալության կողմից կազմակերպվելիք միջոցառմանը մասնակցելն է: