Իսպանիայի ՆԳՆ–ն Բարսելոնի ահաբեկչության գործով եւս մեկ կասկածյալի է ձերբակալել
International newsԻսպանիայի ՆԳՆ–ն հայտարարել է, որ Բարսելոնում օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով մեկ կասկածյալի է ձերբակալել, հայտնում է AP–ը։
Ձերբակալվել է 24-ամյա մի մարոկկացի, որն իր անունով պայթուցիկի համար նյութեր էր գնել եւ ահաբեկիչներին մեքենա տրամադրել։
Սա 16 մարդու կյանք խլած ահաբեկչության գործի հետաքննության շրջանակում արդեն 5-րդ կասկածյալն է, որին ձերբակելել են։ 3 մարդ այս պահին կալանավորված է, մյուսներին բաց են թողել, սակայն նրանց դեմ հետաքննությունը շարունակվում է։