12 բան, որ կարող են փրկել ձեզ դժվար իրավիճակներում
LifestyleԱրագ խարույկ վառելու համար ճյուղերը կամ ածուխը տեղադրե՛ք հավկիթի ստվարաթղթե տուփի մեջ: Ստվարաթուղթն արագ կայրվի, իսկ այրման ջերմաստիճանը բավականին բարձր կլինի, որպեսզի այրի ածուխը կամ խոնավ ճյուղերը՝ նույնիսկ քամոտ եղանակին:
Ջրի համար ֆիլտր շապիկից: Կեղտոտ ջրով տարան տեղադրե՛ք փոքր-ինչ ավելի բարձր, քան դատարկ տարան: Շապիկից մի կտոր պատռե՛ք, մի ծայրը դրե՛ք կեղտոտ ջրի մեջ, մյուսը՝ դատարկ տարայի: Ֆիլտրված ջուրը վստահորեն խմելու համար արժե այն եռացնել:
Մոմե կավիճ այրե՛ք: Մոմե կավիճը կարելի է օգտագործել մոմի փոխարեն կամ խարույկ վառելու համար: Այն կազմված է այրվող նյութերից: Այդպիսի մեկ կավիճը կարող է այրվել 30 րոպե:
Տաքանալու համար հագուստի տակ խոտ կամ տերևներ տեղադրե՛ք: Խոտերը և տերևները կպահպանեն տաքությունը և կրիտիկական պահին ձեզ կպաշտպանեն ցրտահարությունից:
Մոծակները, մլակները և այլ միջատները չեն սիրում այրվող տերևների հոտը:Միջատների խայթոցներից պաշտպանվելու համար խարույկի մեջ ուրցի կամ անանուխի ոստ նետե՛ք: Հոտը կվանի նաև վայրի կենդանիներին:
Ատամի մածուկն օգտագործե՛ք միջատների խայթոցից հետո քորն անցկացնելու համար:Ատամի մածուկը պարունակում է հակաբորբոքիչ բաղադրիչներ, որոնք փոքրացնում են այտուցը և կարմրությունը: Իսկ մենթոլը կսառեցնի խայթած տեղը և կօգնի վերացնել քորը:
Եթե քերծել եք մաշկը, վնասված հատվածում հիգիենիկ շրթներկ քսե՛ք: Հիգիենիկ շրթներկը թույլ չի տա, որ վերքի մեջ բակտերիաներ ընկնեն: Այն կարող եք նաև քսել ձեր դեմքին՝ որպես պաշտպանություն ցածր ջերմաստիճաններից և ջրազրկումից:
Օգտագործե՛ք տամպոնն արյունահոսությունը կանգնեցնելու համար: Տամպոնը ստերիլ է, այն կներծծի արյունը և կկանգնեցնի նույնիսկ ուժգին արյունահոսությունը:
Պահպանակը լավ պահոց է խմելու ջրի համար: Պահպանակն ամուր է և ստերիլ, կրիտիկական իրավիճակում այն կարելի է օգտագործել որպես խմելու ջրի պահոց: Բերանին փոքրիկ փողիկ ամրացրե՛ք, պահպանակի մեջ ջուր լցրե՛ք և տեղադրե՛ք այն գուլպայի մեջ: Կստացվի ավելի քան 1 լիտր ջուր տեղավորող ինքնաշեն տիկ:
Մեդիատորից շավիղներ քերե՛ք և այրե՛ք, որպեսզի արագ կրակ ստանաք: Կիթառի մեդիատորը կազմված է ամուր նյութից, որը կոչվում է ցելյուլոիդ: Այրելիս այն բռնկվում և շատ լավ վառվում է՝ նույնիսկ խոնավ եղանակին:
Կողմնացույց ստանալու համար ջրի վրա տերև դրե՛ք, իսկ դրա վրա՝ ասեղ: Եթե մոլորվել եք, ինքնաշեն կողմնացույց պատրաստելը շատ հեշտ է: Վերցրե՛ք ասեղ և դրա մի ծայրը լավ տրորե՛ք հաստ կտորի վրա (ջինսի): Դրե՛ք ասեղը ջրի վրա տեղադրված տերևի վրա, և ասեղի լիցքավորված մասը ցույց կտա հյուսիսը:
Թունավոր օձին տարբերել ոչ թունավորից: Եթե ձեզ խայթել է օձը, չարժե միանգամից խուճապի մեջ ընկնել. գուցե այն թունավոր չէ: Թունավոր օձի խայթոցի դեպքում կերևան առջևի ատամների հստակ և մեծ անցքերը: Ոչ թունավորները, որպես կանոն, երկու շարք մանր ատամներ են ունենում: Թունավոր օձերի բիբերը սովորաբար նման են կատվի բիբերի: Ոչ թունավորների բիբերը կլոր են: Թունավոր օձերի փորի հատվածի թեփուկներն ամբողջական են: Ոչ թունավորներինը երկատված են: