Հոլիվուդյան ամենասիրված դերասանուհիները` ըստ հարցման արդյունքների
LifestyleԻնչպես տեղեկացնում է The Hollywood Reporter կայքը, Հարի Փոթերի մասին ֆիլմերի գլխավոր հերոսուհին` Հերմիոնա Գրենջերը, դարձել է Հոլիվուդյան ամենասիրված հերոսուհին: Աղբյուրը հայտնում է, որ այս եզրահանգման են եկել ըստ հարցման արդյունքների, որին մասնակցել են դերասաններ, ռեժիսորներ ու կինոարդյունաբերության այլ ներկայացուցիչներ:
Հարցվողներին նաև խնդրել են նշել ամենասիրելի մտացածին կանացի կերպարը: Հարցման արդյունքում ստացված ցուցակը ներառում է 50 անուն, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է անգլիացի դերասանուհի Էմմա Ուոթսոնի խաղացած կերպարը` Հերմիոնա Գրենջերը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է «Աստղային պատերազմների» արքայադուստր Լեան, որի դերը խաղացել է Քերի Ֆիշերը:
Աղբյուրի հաղորդմամբ` երրորդ տեղում է հայտնվել «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը» սերիալի գլխավոր հերոսուհի Բաֆի Սամերսը, որի դերը խաղացել է Սառա Միշել Գելարը:
Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի հերոսուհի Միրանդա Պրիստլին (Մերիլ Սթրիփ) և «Գաղտնի նյութեր» սերիալի հերոսուհի Դանա Սկալլին (Ջիլիան Անդերսոն), այլք:
10.
9.
8.
7.
6.
5.
4.
3.
2.
1.
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: