Դանիայում թուրք ամուսինները ձերբակալվել են ԻՊ-ին օգնելու կասկածանքով
International newsԴանիայում ձերբակալվել են թուրք ամուսիններ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար, այս մասին գրում է թուրքական IHA գործակալությունը:
Դանիայում ապրող թուրք հայտնի գործարար Յաշար Օլգունը հաստատել է, որ ձերբակալվածներն իր որդին ու հարսն են: Նրանց «բռնացրել» են ԻՊ ահաբեկիչներին համակարգիչ և ահաբեկչական գործողությունների նկարահանման նպատակով տեսախցիկով համալրված անօդաչու փոխանցելու փորձի ժամանակ:
Հայտնի է, որ նույն ընտանիքի երկու դուստրերը տնից փախուստի էին դիմել ապրիլին՝ Սիրիայում ԻՊ-ին միանալու համար:
Օլգունը լրատվամիջոցներին պատմել է, որ երկու աղջիկների փնտրտուքների հարցում բախվել է մեկ այլ տհաճ անակնկալի, երբ իմացել է, որ տղան ու հարսը ձերբակալվել են նման կասկածանքով: