Գիտնականները քաղցկեղի կանխարգելման նոր միջոց են հայտնաբերել
LifestyleԻնչպես վկայում են գիտնականները, մանգոյի օգտագործումն օգնում է կանխարգելել քաղցկեղը։ Համաձայն ամերիկացի գիտնականների կատարած հետազոտության՝ մանգոյում պարունակվող նյութերը կանխարգելում են քաղցկեղի բջիջների զարգացումը։
Տեխասի հետազոտական կենտրոնի գիտնականներն ընդունում են, որ մանգոյի մեջ հակաօքսիդանտները 4-5 անգամ քիչ է, քան նռան կամ հապալասի մեջ, սակայն նշում են, որ հակաքաղցկեղային ազդեցություն է ունենում մանգոյի մեջ առկա պոլիֆենոլը։
Մանգոն հատկապես արդյունավետ է աղիների ու կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար, քանի որ այս օրգաններում առաջացող քաղցկեղի բջիջներն առավել զգայուն են պոլիֆենոլի նկատմամբ։