Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երուսաղեմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գիրքը ներկայացվեց հայաստանցի ընթերցողների դատին

Culture

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ երուսաղեմահայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գրքի շնորհանդեսը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությւոնից, միջոցառմանն իր օրհնության խոսքը բերեց Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորանքի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը` նշելով. «Անուշը մեզ հետ ու մեր կողքին է նույնիսկ այն ժամանակ, երբ անգամ Հայրենիքում չէ, իսկ երբ գալիս է Հայրենիք, իր հետ բերում է ողջ Սփյուռքը: Այս գրքում ներկայացնելով մեծ մոր` Աննա Նագգաշյանի` Հայոց ցեղասպանությունից փրկվելու և ողբերգությունը վերապրելու ողջ ուղին` Անուշը տառապող հայի կերպարը չէ, որ կերտում է, այլ` արժանապատիվ ու հպարտ հայի»:

Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ Անուշի մեծ մոր անցած ուղին հենց Անուշի ուղին է, քանի որ մանկուց լսելով տատի պատմությունները` Անուշն ինքը դրանք վերապրել է: «Մեծ մայրը իր զավակին` Անուշի հորը հեռու է պահում օտարազգի կնոջ հետ ամուսնանալու մտքից` որդուն հղված հեռագրի միջոցով, որում նշված էր. «Տղա՛ս, Հայաստանի զինվոր չեղար, Հայրենիքի համար արյուն չթափեցիր, սերմդ օտարի՞ն պիտի տաս»: Հասկանալով, որ այդ սերմը հենց ինքն է` Անուշ Նագգաշյանն իր պարտքն է համարում թղթին հանձնել տատի պատմությունը: Արդյունքում` այժմ մեր ձեռքին է գեղարվեստական և սկզբնաղբյուրային կարևոր արժեք ներկայացնող այս պատմությունը», - նշեց նախարարի տեղակալը:

Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ընդգծեց, որ Անուշ Նագգաշյանի գիրքն ունի քաղաքական, պատմագիտական-սկզբնաղբյուրային նշանակություն:

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը շնորհանդեսը կազմակերպելու համար` նշեց, որ գրքում տեսնում է ոչ միայն հեղինակ վավերագրողին, այլև` գեղագետին:

Երևանի պետական մանկավարժական համալսարանի ,Սփյուռքե գիտա-ուսումնական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ընդգծեց, որ Անուշ Նագգաշյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը գրականագետի և գրողի լավագույն երկխոսություն է: «Գրքով ակնհայտ է դառնում, որ Անուշը պատասխանատվություն է զգում ժամանակի հանդեպ, և այս ստեղծագործության մեջ զգում ենք էպիկականության շունչը», - նշեց Սուրեն Դանիելյանը:

Ելույթ ունեցավ նաև ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նորայր Պողոսյանը: Հեղինակի գրքից հատվածներ ընթերցեցին Հայաստանի վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի սաները:

Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ հեղինակը` Անուշ Նագգաշյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը` միջոցառումը կազմակերպելու համար, և Հոգեշնորհ Տեր Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանին` գրքի տպագրությանն աջակցելու համար` հեղինակը նշեց, որ առանձնակի պատասխանատվությամբ է մոտեցել գրքի ստեղծմանը:

«Ես խոնարհվում եմ իմ մեծ մոր` Աննա Նագգաշյանի հիշատակի առջև և համարում եմ, որ սրանով իմ պարտքը կատարեցի նրա հանդեպ: Մեծ մայրս ինձ խոստացել էր` մինչ իր մահը պատմել կյանքի ողջ պատմությունը և այդպես էլ արեց:

Պատմությունն ավարտելուց մեկ ամիս անց մահացավ: Նրան և պապիս թուրքերը հարկադրաբար վտարեցին մեր Հայրենիքից` Կեմերեկից: Բայց այսօր ես Հայաստան եմ կանչել աշխարհասփյուռ իմ բոլոր զարմիկներին ու զարմուհիներին, նրանց զավակներին ու թոռներին: Այսօր ես հայտնում եմ, որ նոր Կեմերեկ ստեղծեցինք այստեղ` մեր մայր հողի վրա: Դրա համար ցանկացա, որ այս գրքի շնորհանդեսը տեղի ունենա իմ Հայաստանում», - ասաց Անուշ Նագգաշյանը:

Այնուհետև հեղինակը բեմ հրավիրեց իր զարմիկներին և զարմուհիներին: Միջոցառումն ավարտվեց գրքի գինեձոնով:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education