Փարիզում որոշել են վճարել ավտոմեքենաներից հրաժարվելու համար
International newsՖրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի ղեկավար Վալերի Պեկրեսը հայտարարել է 2 եվրոյի չափով մրցանակի շնորհելու մասին յուրաքանչյուր ուղևորության համար, որն ուղևորները կիրականացնեն միասին:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, ծրագրի նպատակն է մեծացնել մեկ մեքենայով երթևեկող մարդկանց քանակը: Այս միջոցառումը հակակշիռ միջոց է դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքում օդի աղտոտվածության դեմ պայքարին, որն սկսել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:
Մայրաքաղաքային երկրամասի ղեկավարն առաջարկել է վարորդներին համատեղ օգտվել իրենց տրանսպորտային միջոցներից և միասին երթևեկել: Պեկրեսի տվյալներով՝ շրջանի բնակիչների 43 տոկոսը աշխատանքի է մեկնում սեփական տրանսպորտային միջոցով, ինչը խցաբումների պատճառ է դառնում պիկ ժամերին:
Սկզբունքն այն է, որ գործընկերները միասին մեկնեն աշխատանքի մեկ մեքենայով: Հաշվարկների համաձայն, եթե երկու հոգի միասին ուղևորվեն, քաղաքի երթևեկությունը կկրճատվի եռակի: