Վե՛րջ տուր այդ համառությանդ. Թուրքիայի վարչապետը՝ Իրաքյան Քուրիդստանի նախագահին
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իրաքյան Քուրիդստանի իշխանություններին կոչ է արել հետ կանգնել անկախության հանրաքվեի մտքից և հայտարարել, որ եթե քրդերի խնդիրը կապված է Քուրդիստանում Բաղդադի կողմից սահմանադրական օրենքների ու իրավունքների անխտրական կիրառման հետ՝ Թուրքիան պատրաստ է օգնել այս խնդիրների լուծման հարցում:
«Վե՛րջ տուր այդ համառությանդ», - իր կոչն է հղել Յըլդըրըմը Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն Իրաքից անկախանալու մասին հանրաքվե են նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն անօրինական են անվանել:
Այս շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել են հետաձգել հանրաքվեն: Նա հայտարարել է, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը: