Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում մեկնարկում են համապետական նշանակության առողջապահական ծրագրեր

Society

Սրտանոթային հիվանդությունները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից մեկը։ ՀՀ առողջապահության նախարարությունը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրային դրույթներով, նախաձեռնել է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների մշակման գործընթաց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Համապետական նշանակություն  ունեցող այս ծրագրերի հիմնական նպատակն է էապես բարելավել կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման գործընթացները, ինչի արդյունքում կնվազեն մահացության և հիվանդացության ցուցանիշները, կավելանա առողջ կյանքի միջին տևողությունը:

Ծրագրերի մշակման մեկնարկի մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը մշակող  հանձնաձողովի անդրանիկ նիստի ժամանակ։

Բացելով հանձնաժողովի անդրանիկ նիստը` Լևոն Ալթունյանը նախ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության  Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի գիտության և նորարարական տեխնոլոգիաների գծով  տնօրենի տեղակալ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին` հանձնաժողովի նախագահությունը սիրով և մեծ պատրաստակամությամբ ստանձնելու համար։ Նշվել է, որ հանձնաժողովում կաշխատեն առաջատար, ճանաչված մասնագետներ` խորհրդատուն Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի առաջատար սրտային վիրաբույժ (ԱՄՆ) Հրայր Հովակիմյանն է, իսկ աշխատանքների համակարգողը` ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Ողջունելով հանձնաժողովի անդամներին` նախարարը նշել է.

«Մեր երկրում, իհարկե, ունենք անհրաժեշտ ներուժ, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, արդյունավետ բուժման որոշակի փորձ։ Սակայն  աշխարհում ճանաչում ունեցող Բագրատ Ալեքյանի ներկայությունն ինքնին հաջողության լուրջ երաշխիք է»,-ընդգծել  նախարարը։

Այնուհետև Բարգրատ Ալեքյանը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող նմանատիպ ծրագրերի արդյունքները։ Նա հավելել է, որ այս ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում արդեն սուր ինսուլտների բուժումից հետո 50 տոկոս դեպքերում մարդիկ վերադառնում են աշխատանքի։

«Հայաստանն այսօր իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպային։ Բացի այդ, հանրապետությունում սրտի անհետաձգելի վիրահատության հաջող ընթացքը հուսադրում է, որ այս նպատակը ևս կիրագործվի»,-ասել է Բագրատ Ալեքյանը։

Սրտաբանը կարևորել է հիմնական 3 ուղղություն` Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գործող սրտամկանի սուր ինֆարկտի բուժման` կորոնար անոթների ստենտավորման մոդելի կատարելագործում, ինտերվենցիոն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բազայի վրա նյարդաբանների և անոթաբանների մասնագիտական խմբերի ստեղծում` իշեմիկ ինսուլտների, ինչպես նաև պերիֆերիկ անոթային հիվանդությունների էնդովասկուլյար մեթոդով բուժման նպատակով:

Հանձնաժողովի անդամներին առաջարկվել է ուսումնասիրել և վերլուծել սրտանոթային հիվանդությունների  դեմ պայքարի միջազգային փորձը և Հայաստանում հիվանդության տարածվածությունը ըստ ախտահարված օրագան-համակարգերի և տեսակների:

«Մեր հիմնական նպատակը սրտանոթային  հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ախտորոշման, բուժման գործընթացները միջազգային ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելն է»,-ասել է նախարար Ալթունյանը` ընդգծելով, որ աշխարհում այդ ճանապարհով նվազել են մահացության և հիվանդացության ցուցանիշները, ավելացել առողջ կյանքի միջին տևողությունը:

Ընդգծենք, որ նախարարության հերթական այս նախաձեռնությունը Հայաստան-Սփյուռք համագործակցության ընդգծված օրինակ է, երբ մեր արտերկրի հայրենակիցներն առողջապահության ոլորտում իրենց գիտելիքով ու փորձով են նպաստում շրջադարձային փոփոխությունների իրականացմանը:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue