Չինաստանի հրասարքերի գործարանում պայթյուն է որոտացել, կան զոհեր
International newsՉինաստանի արևելյան Ցզյանսի նահանգում հրասարքերի գործարանում պայթյուն է որոտացել, զոհվել է 7 մարդ, հայտնում է РИА Новости-ն հղում անելով չինական ԶԼՄ-ներին:
Միջադեպը տեղի է ունեցել Պինսյան քաղաքի մոտ՝ տեղական ժամանակով 21։45-ին։
Հաղորդվում է, որ տեղական իշխանությունները կարգադրել են կանգնեցնել ձեռնարկության աշխատանքը ուրբաթ առավոտյան, քանի որ ստուգումների ընթացքում հայտաբերել էին անվտանգության համակարգի խնդիրներ։ Ձեռնարկությունը պետք է ամբողջովին դադարեցներ արտադրությունը մինչև բացահայտված խախտումների ու վտանգների ամբողջական շտկում։ Սակայն արդեն այդ նույն օրվա երեկոյան կնքված գործարանի աշխատակիցները, խախտելով ցուցումները, վերսկսել էին աշխատանքը, այդ ժամանակ էլ տեղի էր ունեցել պայթյունը։
Դեռ չեն հայտնում, թե քանի մարդ է գտնվել գործարանում պայթյունի պահին։
Այս պահին իրավապահները հետաքննում են տեղի ունեցածի պատճառները, տեղում աշխատում են նաև շտապ օգնության ծառայությունները։