Յոգայի 5 պարզագույն դիրք՝ առավոտյան մարզվելու համար
LifestyleԲազմազբաղ առօրյայով ապրելը երբեմն հնարավորթյուն չի տալիս առողջ ապրելակերպի կողմնակիցներին ըստ հարկի կատարել յոգայի վարժությունները: Սակայն գոյություն ունեն յոգայի այնպիսի վարժություններ, որոնք կատարելու համար ընդամները 10 րոպե է անհրաժեշտ, որն էլ հնարավորթյուն է տալիս առավոտյան կատարել այս վարժությունները` առանց որևէ անհարմարության: Դրանք են՝
-նորածնի դիրքը. մարմինն այս դիրքով պահելու ընթացքում 5-10 անգամ խորը շնչեք և արտաշնչեք. այն օգնում է օրգանիզմին արթնանալ,

-կատվի դիրքը. մարմինն այս դիրքով պահելու ընթացքում 5-7 անգամ շնչեք և արտաշնչեք,

-մռութը դեպի ներքև պահած շան դիրքը. մարմինն այս դիրքով պահելու ընթացքում 5-10 անգամ արտաշնչեք,

-ուտտանանսայի դիրքը. 10 անգամ շնչեք և արտաշնչեք և ընթացքում հետևեք, որ մարմնի մկանները թուլացած վիճակում գտնվեն,

-տրիկոնանսայի դիրքը. մարմինն այս դիրքով պահելու ընթացքում 5 անգամ խորը շնչեք, ապա մարմինը վեր ձգեք:

Այս պարզագույն վարժությունները կօգնեն ձեզ նոր օրը դրական լիցքերով սկսել: