Լավրովը հայտնել է՝ ինչու ԱՄՆ-ն չի հարվածի ԿԺԴՀ-ին
International newsՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն չի հարվածի ԿԺԴՀ-ին, քանի որ վստահ է, որ Փհենյանը միջուկային զենք ունի: Այդ մասին նա հայտարարել է НТВ հեռուստաալիքով «Итоги недели» ծրագրի եթերում. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով՝ «Իրաքին ամերիկացիները հարվածեցին բացառապես այն պատճառով, որ իրենք հարյուր տոկոսով վստահելի տեղեկություն ունեին, որ այնտեղ չի մնացել զանգվածային ոչնչացման ոչ մի զենք»:
Այդկերպ՝ ինչպես կարծում է Լավրովը, «Կորեայի ուղղությամբ ամերիկացիները հարված չեն իրականացնի, որովհետև նրանք ոչ թե կասկածում են, այլ հստակ գիտեն, որ այնտեղ միջուկային ռումբեր կան» և այդ «վերլուծության հետ համաձայն են գրեթե բոլորը»: