Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանում բացված ժամանակակից վերականգնողական կենտրոնը տարեկան շուրջ 1000 երեխա կընդունի

Society

Երևանում այսուհետ կգործի անապահով և հաշմանդամ երեխաների ուսումնական և վերականգնողական ժամանակակից կենտրոն: Սեպտեմբերիի 24-ին տեղի ունեցավ կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և Երևանում վերականգնողական ժամանակակից կենտրոն հիմնելու նախաձեռնության հեղինակները:

Կենտրոնը «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի նախագծերից մեկն է: Լրագրողների հետ զրույցում հիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ ևլիազոր դեսպան Արմեն Սարգսյանը նշեց, որ «Երևան, իմ սեր» ծրագիրը որպես գաղափար առաջացել է 7 տարի առաջ:

«Մենք տեսնում ենք, որ հաճախ պատմական արժեք ունեցող ճարտարապետական արժեքները չեն պահպանվում: Մեր առաջին նպատակը հենց այդ ժառանգության պահպանումն է: Հետո, մտածելով դրա մասին, առաջացավ «Երևան, իմ սեր» ծրագրի գաղափարը, որը ունի երեք հիմնական նպատակ:

Առաջին նպատակը մեր համեստ հնարավորությունների սահմաններում պատմական արժեքների պահպանման և վերականգնմանն աջակցելն է: Այս շենքը, որտեղ մենք այսօր բացում ենք վերականգնողական կենտրոնը, 19-րդ դարի շենք է, որը ավերված էր և անտուն մարդկանց համար օթևան էր ծառայում: Մենք վերականգնել ենք շենքը, ինչպես տեսնում եք»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Երկրորդ կարևոր նպատակը վերականգնված ճարտարապետական արժեքի մեջ միտք ու գաղափար դնելն է, քանի որ այլ պարագայում այն դատարկ կմնա: 

«Մենք գտնում ենք, որ այս շենքի մեջ պետք է ապրի մեր ապագան՝ մեր երեխաները: Մասնավորապես, այն երեխաները, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն՝ աղքատ ընտանիքների երեխաները, առողջական, հոգեկան դժվարություններունեցող երեխաները:

Մեր երրորդ նպատակը ծրագրի իրականացմանընթացքում որքան հնարավոր է շատ մարդ ներգրավելն է: Մենք ունենք այս ծրագրի շուրջ 150 աջակից, որոնց մեծ մասը հայ չեն, պարզապես բարեկամներեն, իմ բարեկամներն են: Երրորդ նպատակը Հայաստանի համար նոր բարեկամներ գտնելն է՝ բարեգործական ծրագրերի իրականացման համար»,- ընդգծեց Սարգսյանը` հավելելով, որ կենտրոնը տարեկան շուրջ 1000 երեխա կընդունի:

«Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն ընդգծեց, որ կենտրոնում իրականացվելու են տարբեր ծրագրեր հաշմանդամություն ունեցող կամ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Լինելու են թե՛ կրթակակն, թե՛ վերականգնողական ծրագրեր: 

«Այդ ծրագրերում ներգրավված ենլինելու ոչ միայն երեխաները, այլ նաև այդ երեխաների ծնողները: Կարծում ենք, որ ծնողները նույնպես պետք է տիրապետեն հմտությունների, որպեսզի կարողանան կենտրոնից դուրս գտնվելու ընթացքում ճիշտ շփվել երեխաների հետ և նպաստեն նրանց զարգացմանը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ բոլոր ծրագրերը իրականացվելու են անվճար:

Նորաստեղծ կենտրոնի հիմնական առաքելությունն է աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներին: «Երևան, իմ սեր» հիմնադրամի այս նախագծի խոշորագույն նվիրատուներն են Հայկ և Էլզա Դիդիզյանները: 2017թ. «Երևան, իմ սեր» հիմնադրամի և Save the Children կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից հիմնովին վերակառուցված կենտրոնում կգործի նաև ընտանեկան աջակցման կենտրոն:

Ընդարձակ և միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաների համար կիրականացվեն մի շարք վերականգնողական և կրթական ծրագրեր, ինչպես նաև ճանաչողական և ֆիզիկական թերապիա:

 

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue