Լոնդոնի քաղաքապետը Թրամփի պետական այցը Բրիտանիա «սխալ» է անվանել
International newsԼոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է, որ «ճիշտ չէր լինի» Մեծ Բրիտանիայում ընդունել պետական այցով ժամանող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման հայտարարությամբ Խանը հանդես է եկել Լեյբորիստական կուսակցության ամենամյա ժողովի ժամանակ՝ նշելով, որ Թրամփի պետական այցը, որը վարչապետ Թերեզա Մեյի խոսքով՝ դեռևս ծրագրված է, ճիշտ չէր լինի:
«Երբեմն մտածում եմ, որ մարդիկ տգետ են» - շեշտել է Խանը:
Ինչպես հիշեցնում է աղբյուրը, բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետն ու ԱՄՆ ղեկավարը նախկինում բազմիցս քննադատություններ են փոխանակել: Դեռևս Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ Խանը քննադատել էր մուսուլմանների՝ ԱՄՆ մուտքն արգելելու նրա առաջարկը:
Թրամփը, իր հերթին, քննադատել էր Սադիք Խանի՝ լոնդոնցիներին ուղղված կոչը հանգստություն պահպանելու մասին հունիսին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: