Սիրիայում ռուս գեներալ է մահացել՝ ԻՊ ահաբեկիչների գնդակոծության հետևանքով
International newsՍիրիայում Դեր Զորի մոտ ռուս գեներալ-լեյտենանտ է մահացել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ականանետային գնդակոծության հետևանքով, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղվելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
«Ռուսական ռազմական խորհրդականների խմբի ավագ, գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը սիրիական զորքերի հրամանատարական կետում է եղել՝ սիրիացի հրամանատարներին օգնելով Դեր Զորի ազատագրման գործողությունների ղեկավարման հարցում:
ԻՊ ահաբեկիչների հանկարծակի գնդակոծության հետևանքով գեներալ-լեյտենանտ Ասապովն ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորվում է ստացել»,- նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ: