Օրվա բաղադրատոմս. Կաթնաշոռով պիրոգ
LifestyleԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Փափկած մարգարինը խառնում ենք շաքարավազի,սոդայի և ալյուրի հետ: Լավ ճմլում ենք՝ մինչև ստացվի քիչ թե շատ առաձգական գունդ: Առանձնացնում ենք նրա 1/3-ն ու մի կողմ դնում: Դա պետք կգա պիրոգի վերնամասը փակելու համար:

- Պատրաստում ենք լցոնը: Կաթնաշոռը խառնում ենք ձվի ու շաքարավազի հետ: Ջանում ենք այնպես տրորել, որ գնդիկներ չմնան:

- Խմորի հիմնական զանգվածը բացում ենք գրտնակով ու դնում սիլիկոնե ձևամանի մեջ: Ոչինչ, եթե հատակը պատռվի, կարելի է «կարկատել»:

- Կաթնաշոռե լցոնը լցնում ենք խմորի պլաստի վրա:

- Համաչափեցնում ենք:

- Այժմ կարելի է զարդարել պիրոգի վերնամասը: Դրա համար առանձնացված խմորից մանր կտորներ ենք պոկում ու զգուշությամբ դնում լցոնի վրա այնպես, որ գրեթե ողջ մակերեսը ծածկվի: Արտասովոր մոզաիկ պատկեր է ստացվում:

- Պիրոգը դնում ենք նախապես 200 աստիճանում տաքացրած ջեռոցի մեջ: Շառագունելուն պես կարելի է հանել:

- Հաճելի թեյախմություն:

Պիրոգի յուրօրինակություն է հաղորդում նրա մոզաիկ մակերեսը: Պատրաստում ենք և հյուրասիրում: