Գերմանիայի ընտրությունների արդյունքները վկայում են Եվրոպայում փոփոխությունների անհրաժեշտության մասին. Իտալիայի վարչապետ
International newsԿիրակի Գերմանիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են Եվրոպայում լուրջ փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին ասել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:
«Եվրոպային վերաբեռնավորում է անհրաժեշտ: Ես տեսել եմ գերմանական ընտրությունների արդյունքները, և բարդություններն ու մտահոգությունները չեն վրիպել ինձնից», - ասել է վարչապետը կամավորների և քաղաքացիական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ:
Ջենտիլոնին հույս է հայտնել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Իտալիայի և Ֆրանսիայի հետ կշարունակի ջանքերը Եվրոպայի փոխակերպման ուղղությամբ՝ քաղաքացիների սպասումներին պատասխան տալու համար:
«Ծայրահեղականության լավագույն պատասխանը խնդիրների լուծումն է աշխատանքի, ներդրումների և ներգաղթի ոլորտում»,- նշել է Իտալիայի վարչապետը: