Իրաքյան Քուրդիստանում ավարտվել է անկախության մասին հանրաքվեն
International newsԻրաքյան Քուրդիստանում ավարտվել է անկախության մասին հանրաքվեն, որն անցել է ոգևորության մթնոլորտում: Նախնական տվյալների համաձայն՝ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 76 տոկոսը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ պաշտոնապես ընտրական տեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 19:00-ին, սակայն հերթերում կանգնած ընտրողներին հնարավորություն են տվել քվեարկել ընտրատեղամասերի պաշտոնական փակումից հետո:
Գործակալության թղթակցի խոսքով՝ Քուրդիստանի քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելով հանրաքվեի ավարտը:
Մասնավորապես, Էրբիլի կենտրոնում բազմաթիվ բնակիչներ ազգային երաժշտություն են միացնում և պարում: Ավտոմեքենաները զարդարված են քրդական դրոշներով, քարոզչական պաստառներով և նախագահ Մասուդ Բարզանիի դիմանկարներով: