Մալվինան մեզ ավելի երջանիկ է դարձրել. Գնել Ուլիխանյանի կինն առաջին անգամ պատմում է դստեր մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արդեն երկու ամիս է, ինչ դերասան Գնել Ուլիխանյանն ու նրա կինը՝ Աննա Դալլաքյանը, վայելում են իրենց դստեր ներկայությունը: Երջանիկ մայրիկն առաջինը Life.panorama.am-ին է պատմել նոր կյանքի, հայրիկի կարգավիճակում Գնելի եւ փոքրիկ Մալվինայի մասին:
- Աննա, շուտով երկու ամիս կլինի, ինչ վայելում եք մայրության բերկրանքը, ինչպիսի՞նն էկյանքը մայրիկի կարգավիճակում:
- Այո, ճիշտ եք, արդեն երկու ամիս է, ինչ մտել եմ կյանքի ամենասիրուն փուլ: Իրոք, մայր լինելը ոչ թե հոգս է, այլ՝ երջանկություն: Մալվինայի հետ կյանքն ավելի իմաստուն եւ գեղեցիկ է դարձել: Հրաշալի է, երբ աչքիդ առաջ օրեցօր ձևավորվում է մի աղջնակ, ում դու ես կյանք տվել:
- Լավ մայրիկի կողքին, լավ հայրիկ է հարկավոր. Ինչպիսի՞ հայրիկ է Գնելը:
- Գնելը շատ ուշադիր հայրիկ է, սկզբում շատ ոգևորված, իսկ հիմա ավելի հասուն սիրով է մոտենում իր աղջկան:
- Ծնող դառնալը շատ պատասխանատու է. Դուք եւ Գնելը հասցրե՞լ եք լիովին գիտակցելայն:
- Այո, դա շատ-շատ պատասխանատու առաքելություն է, որովհետև սխալ դաստիարակելու պտուղները տարիներ հետո քաղում ենք ու չենք հասկանում, որ մեր սխալը կար այդ հարցում: Բայց արդեն պայմանավորվել ենք Մալվինայի հետ, որ պետք է խելոք աղջիկ լինի ու այդպես էլ անում է. Շատ հանգիստ բալիկ է, մնացածն ընթացքում. անպայման, շատ ուշադիր եւ զգոն կլինենք:
Շարունակությունը՝ այստեղ: