Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ-ռուսական առողջապահական համաժողովի օրակարգում ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականության հարցն է

Society

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական առողջապահական համաժողովը, որի օրակարգում ներառված են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հրատապ հարցեր: Համաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Համաժողովի մեկնարկին  բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Կարևորելով նման համաժողովի կազմակերպումը` նախարարն ընդգծեց, որ առողջապահությունը հանդիսանում է ողջ հասարակության ազգային անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման հիմքը: «Ժամանակակից հասարակության կյանքը վերջին 15-20 տարիներին էականորեն փոխվել է: Ցավոք, զարգացումները չեն հանգեցնում հիվանդությունների նահանջին և առաջ են բերում նոր բուժսանիտարական խնդիրներ` սրելով հները: «Նման խնդիրների թվում կցանկանայի նշել ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, տեխնածին աղետների հետևանքով առաջացող արտակարգ իրավիճակները, նոր ինֆեկցիոն հիվանդությունները, միգրանտների առողջական խնդիրները, ճանապարհատրանսպորտային պատահարները և այլն»,- ընդգծեց Լևոն Ալթունյանը:

Նա հավելեց, որ ֆորումի ընթացքում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, որոնք երկար տարիներ օրակարգում են: Նա նշեց, որ քննարկվելու են միգրանտների առողջության և ծխելու դեմ պայքարի հարցերը, որտեղ Հայաստանի համար շատ հետաքրքիր է ՌԴ փորձը և արձանագրած հաջողությունները: «Քննարկելու ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի միասնական քաղաքականության հարցը, որը  ևս մեզ համար շատ կարևոր է: Այսօր այս համաժողովի ընթացքում երկու երկրների մասնագետներն աշխատելու են 6 տարբեր նիստերում: Դիմելով նրանց` ես կոչ եմ անում միշտ հիշել մարդկանց մասին, քանի որ մեր քննարկումները և դեբատները իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ դրանք նպաստում են մարդկանց  առողջության և կյանքի որակի բարելավմանը»,-  ընդգծեց Լևոն Ալթունյանը:

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշեց, որ հայ-ռուսական առողջապահական համաժողովն ավանդական հարթակ է դարձել, որը նպաստում է երկու երկրների առողջապահական համակարգերի միասնական սկզբունքների ձևավորմանը և թույլ է տալիս աշխատել միասնական Եվրասիական քաղաքականության շրջանակներում և այլ միջազգային  կազմակերպություններում: «Ինչպես նշեց իմ հայ գործընկերը, մենք քննարկում ենք շատ արդիական և առաջնահերթ հարցեր ոչ միայն այսպիսի համաժողովների ընթացքում, այլ նաև տարբեր այլ հարթակներում, ինչպես նաև մեր ամենօրյա աշխատանքում: Այդպիսի խնդիրներից են ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, իսկ մեզ համար առաջնահերթություն է առողջ կյանքի համար պայմանների ձևավորումը»,- ասաց Սկվորցովան:

Նա հավելեց, որ մեկ ամսից Ուրուգվայում կանցկացվի առողջապահական գլոբալ կոնգրես, որի քննարկման առանցքում լինելու է ծխելու դեմ պայքարը: «Սա ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, և շատ կարևոր խնդիր մեզ համար, որին մենք անդրադառնալու ենք նաև այս համաժողովի ընթացքում»,- ընդգծեց ՌԴ առողջապահության նախարարը:

Վերոնիկա Սկվորցովան Լևոն Ալթունյանին հրավիրեց մասնակցել նոյեմբերին Մոսկվայում կայանալիք «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» թեմայով առաջին գլոբալ նախարարական կոնֆերանսին:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն էլ նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է երկու երկրների բժիշկների համար փոխանակելու իրենց փորձը, ցույց տալու այն ուղղությունները, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը հաջողությունների են հասել, իսկ փորձի փոխանակումն, անկասկած, կհանգեցնի ընդհանուր զարգացման: Դեսպանը հույս հայտնեց, որ համաժողովը կլինի օգտակար և արդյունավետ: Նա համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue