Այս աղջնակները ծնվելուց մի քանի րոպե անց հայտնի դարձան աշխարհին. ահա, թե ինչպիսին են նրանք հիմա. լուսանկարներ
LifestylePhotoWorld
Ասում են՝ երկվորյակները ողջ կյանքի ընթացքում կապված են միմյանց:
Հայտնի մի լուսանկարի փոքրիկ հերոսուհիների պատմությունը:
Երկվորյակ քույրիկները հայտնի դարձան աշխարհին ծնվելուց րոպեներ անց: Հենց որ նրանք լույս աշխարհ եկան, բռնեցին միմյանց ձեռքից: Այդ լուսանկարը վայրկենապես տարածվեց համացանցում:

Ծնարանում ներկա գտնվողները պապանձվել էին հուզմունքից, իսկ նրանց հոր աչքերում արցունքներ երևացին:

Աղջիկները ծնվեցին 2014թ. մայիսի 9-ին: Նրանց մայրը՝ Սառան, եջանկությունից փայլում էր: Փոքրիկներին կոչեցին Ջեննա և Ջիլիան:

Երեք տարի է անցել, բայց աղջիկները անբաժան են: Նրանց մայրը պատմում է, որ եթե նրանցից մեկը տանը չէ, մյուսն անհանգստանում է և հարցնում, թե ուր է իր քույրիկը:

Իսկ երբ քույրիկներից մեկը ինչ-որ մեկից նեղացած է, մյուսը փորձում է հանգստացնել նրան՝ գրկելով, գլուխը կամ մեջքը շոյելով:

Թվում է, թե նրանք ավելի ամուր կապերով են կապված, քան արյունակցական կապն է:

