Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում
International newsԹուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ գործողությունների արդյունքում ոչնչացվել են PKK-ին պատկանող զենքի պահեստ, ապաստարաններ և զինամթերք: