ԱՄՆ-ում տարածում Է ստանում հերթերից փրկող շարժական հավելվածը
International newsԱվստրալիայից մի խումբ մասնագետներ Apple-ի արտադրության եւ Android-ի հիմքի վրա աշխատող սմարթֆոնների համար թողարկել Է շարժական հավելված, որը կոչված Է օգնել այն մարդկանց, որոնք չեն ցանկանում տանջվել հերթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Խոսքը վերաբերում Է ծառայության, որն օգտատերերին թույլ Է տալիս վարձել այլ մարդկանց, որպեսզի նրանք հերթում կանգնեն իրենց փոխարեն եւ հետո զիջեն իրենց տեղը: Առայժմ նման գործառույթը հասանելի Է միայն Նյու Յորքի բնակիչների եւ հյուրերի համար: Placer անվանումը կրող հավելվածն աշխատում Է պարզ սկզբունքով: Զբոսաշրջիկը ցանկանում Է այցելել քաղաքային թանգարան, բայց այնտեղ հայտնվել ցանկացողների թիվը շատ մեծ Է, իսկ ժամանակը, ինչպես հաճախ Է դա լինում, քիչ Է: Հեռախոսի միջոցով հատակագծի վրա հարկավոր Է նշել կոնկրետ վայրը, հերթի կանգնելու ժամանակը եւ ընտրել «փլեյսերին»՝ մարդուն, որը պատրաստ Է հերթի կանգնել:
Հավելվածն օգտատիրոջը կտեղեկացնի վերջնական կետին նրա մոտենալու մասին: «Հաճախորդին» մնում Է միայն ժամանակին հասնել եւ փոխանակվել այն մարդու հետ, որը նրա համար տեղ Է պահել:
Ծառայության արժեքը կազմում Է 25-30 դոլար: Ծառայությունը կարող են մատուցել այն մարդիկ, որոնք գրանցված են հատուկ կայքում: Սովորական օգտատերերից դա չի պահանջվում, նրանք կարող են հավելված մտնել սոցցանցերում իրենց պրոֆիլի միջոցով:
Հավելվածն առայժմ աշխատում Է թեստային ռեժիմով, հաջողության դեպքում ծառայությունը հասանելի կլինի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մյուս քաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: