Հեքիաթ՝ առանց արքայազնի. իտալուհին ամուսնացել է ինքն իր հետ (լուսանկարներ)
LifestyleԻտալիայի 40-ամյա բնակչուհին ամուսնացել է ինքն իր հետ. նա իրական հարսանյաց արարողություն է կազմակերպել՝ տոնական տորթով, հարսնացուի ընկերուհիներով և 70 հյուրով: Այս մասին հայտնում է BBC News-ը:
«Ես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին սիրի ինքն իրեն: Դուք կարող եք հեքիաթ ունենալ նույնիսկ առանց արքայազնի», - ասել է ֆիթնեսի մարզիչ Լաուրա Մեսին:
Նշվում է, որ արարողությունն իրավական ուժ չունի, սակայն կնոջ քայլը դարձել է «սոլոգամիայի» զարգացող միտման նշան, որի հետևորդներն ինքնասիրության և սեփական անձի ընդունման կողմնակիցներ են:
Մեսիի խոսքով՝ ինքն ունեցել է միայնակ հարսանիքի գաղափարը երկու տարի առաջ՝ 12 տարի տևած հարաբերություններից հետո:


