««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Թերեզա Մարտիրոսյանին շատերը ճանաչում էին մինչև «Միսս Արմենիա» մրցույթը, քանի որ նա աշխատում է որպես մոդել, ներկայանում ցուցադրություններին։ «Վիցե միսս Արմենիա» 3–րդ տեղը զբաղեցրած աղջկան շատերը տեսնում էին որպես մրցույթի հաղթող։ Tert.am Life–ի հետ զրույցում Թերեզան խոսել է մրցույթի կիքսերի, հաղթողի իր թեկնածուի, ինչպես նաև` քրոջ` Լիլի Մորտոյի մասին, որը հայկական իրականության ամենասկանդալային աղջիկներից մեկն է։
–Թերեզա, Դուք «Միսս Արմենիայի» ֆավորիտներից մեկն էիք համարվում, սակայն արժանացաք «Վիցե միսս Արմենիա» 3–րդ տեղին։ Ձեզ համար դա արժանի՞ տեղ էր, թե՞ ավելի բարձր տեղ էիք ակնկալում։
– Ֆավորիտների շարքում ինքս էլ ինձ տեսնում, դրա համար էլ մասնակցում էի։ Բնականաբար, ես ավելի բարձր տեղ էի պատկերացնում, սակայն, ինչպես հասկացա, ամենաշատ մրցանակները ես եմ ստացել։ Ես չէի կարծում, որ կստանամ «Միսս Տաղանդ» մրցանակը։ Մենք ունեինք բալետի պրոֆեսիոնալ պարուհի` Արմինե Մանուկյանը։ Կարծում էի` «Տաղանդի» փուլում նա կստանա մրցանակը, սակայն ժյուրին ինձ ընտրեց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: